«Եթե հակառակորդիդ «թուրք» ես կոչում, ինչպե՞ս ես պատկերացնում թուրքի հետ բարեկամությունը»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Թուրքերի նկատմամբ հայերի ատելությունն այսքան մեծ չի եղել ոչ խորհրդային տարիներին, ոչ նույնիսկ Արցախի ազատագրության ժամանակ։ Նկատե՞լ եք, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու նրա քարոզիչներն են իրենց ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու համար «թուրք» անվանում, տարածում, թե այս կամ այն գործիչը ծագումով թուրք է և նման բաներ, իսկ ընդդիմությունն իր հերթին Նիկոլին ու նրա կողքի մարդկանց է «թուրք» անվանում կամ կոչում թուրքական հայրանուններով։ Նկատած կլինեք նաև, որ հանրության մեջ էլ մարդիկ իրար վիրավորելու համար հիմա ավելի շատ են համեմատում թուրքի հետ։ Ու այսքանից հետո իշխանությունը կարծում է, թե Հայաստանը կմտնի թուրքական աշխարհի մեջ կամ կբարեկամանա մեր պատմական թշնամու հետ։ Եթե դու ինքդ ես հակառակորդներիդ «թուրք» կոչում, ինչպե՞ս ես պատկերացնում թուրքի հետ բարեկամությունը։ Արհեստական նախաձեռնությունները դատապարտված են ձախողման»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
