Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեռևս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։ Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում՝ համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ և ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին: Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն է, նրա փաստաբաններն ավելի վաղ մեզ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը և իրենք մեղադրանքը չեն ընդունում: |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
