Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Տեսանյութի՝ արհեստական բանականությամբ ստեղծված լինելու վարկածը հերքվել է փորձաքննությամբ»․ Վահագն Ալեքսանյան

90
Այսօր, 10:30
«Տեսանյութի՝ արհեստական բանականությամբ ստեղծված լինելու վարկածը հերքվել է փորձաքննությամբ»․ Վահագն Ալեքսանյան

«Փաստն այն է, որ կաթողիկոս կոչվածը՝ Կտրիճ Ներսիսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ներսում չունի լեգիտիմություն և իշխանություն։ Ինձ համար այնքան տեսանել է, որ նա և իր մտերիմ, զինակից ընկեր Արշակ կամ Սամվել Խաչատրյանն ակնհայտորեն չունեն աջակցություն եկեղեցու ներսում. ճնշող մեծամասնությունը դուրս է գալու Ներսիսյանի դեմ»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Նրա համոզմամբ պառակտումն արդեն իսկ գոյություն ունի եկեղեցում․ «Այդ պառակտումը պետք է լինի այն հողի վրա, որի վրա արդեն իսկ կա։ Դա հետևյալն է՝ մարդիկ համարո՞ւմ են ընդունելի սեփական քեռակնոջ հետ ռոմանտիկ սիրային կապը, թե՞ համարում են անընդունելի։ Այն մարդիկ, ովքեր համարում են անընդունելի՝ Կտրիճ Ներսիսյանի դեմ են, ովքեր դա համարում են ընդունելի՝ Ներսիսյանի կողմ են»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը։

Արքեպիսկոպոսը, ում վերագրվում էր այդ տեսանյութը, հերքեց․ լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան Վահագն Ալեքսանյանը նշեց․ «Սկզբից ասում էր՝ արհեստական բանականությամբ է ստեղծված, հետո արհեստական բանականության վարկածը հերքվեց փորձաքննությամբ, պարզվեց, որ իրական տեսանկարահանված տեսանյութ է։ Հետո ասում էր՝ ինքը չի տեսանյութում, շատ մարդիկ էլ ասում են՝ բա էդ ովքեր են գնացել ձեր քեռու տուն․ դա էլ այլ հարց է»։

Վահագն Ալեքսանյանի հարցազրույցը