Ո՞վ է ծեծի պատվիրատուն. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ, կեսօրից հետո «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ՝ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել, Հակոբյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ: Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեին Միհրան Հակոբյանի վրա։ Ոմանք դա պայմանավորեցին նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումներով, որոնցում Փաշինյանին մշտապես բնորոշում է «խեղկատակ» բառով, սակայն, ոմանց կարծիքով, ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է: Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ոմանք սքրինները պահել են, իսկ ԱԱԾ տնօրենն էլ, ենթադրաբար, իր սրտի դավթարում է այն պահել և որոշել է անպատիժ չթողնել, քանի որ նա ամուսնացած է, և այդ գրառումը, ըստ տելեգրամյան ալիքների, դարձել է ընտանեկան սկանդալի պատճառ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
