Վանում կբացվի Իրանի հյուպատոսությունը
811
Կիրակի, 30 նոյեմբերի, 2025 թ., 17:18
![]() Իրանը և Թուրքիան համաձայնության են եկել Վան քաղաքում (ներկայիս արևելյան Թուրքիա) բացել Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը Վանում շուտով տեղի կունենա և մեր դիվանագիտական առաքելություններին կավելացնի ևս մեկ ներկայացուցչություն Թուրքիայում»,- ասել է Արաղչին Թեհրան այցելող իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Արաղչիի խոսքով՝ այս իրանական ներկայացուցչությունը կարևոր դեր կխաղա երկու երկրների սահմանամերձ նահանգների միջև համագործակցության զարգացման գործում։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
