Հրդեհ՝ ԶՊՄԿ արտադրական շինության տարածքում
250
Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ., 21:06
![]() Նոյեմբերի 29-ին, ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։ Իրականացվում է հրդեհաշիջում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
