Բարձրաշենում կառուցվող դպրոցի տանիքից տեխնիկական հսկիչը վայր է ընկել․ մահացել է հիվանդանոցում
![]() Նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիքից քաղաքացի է վայր ընկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 09։00-ի սահմաններում շինարարական աշխատանքները ստուգելու նպատակով Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Սամվել Բ․-ն բարձրացել է Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիք, որտեղից մոտ 4 մետր բարձրությունից վայր է ընկել դպրոցի 3-րդ հարկի հատակին։ Սամվել Բ․-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սամվել Բ․-ն աշխատում էր «Արմ․ Սթորի» ՍՊԸ-ում, որպես տեխհսկիչ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
