Ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ մասնակիցների թիվը հասնում է 7-ի
![]() Նոյեմբերի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ի ժամը 00։20-ի սահմաններում Նոյակերտ գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ 41-ամյա Ջանիկ Գ-ն, 25-ամյա Ալբերտ Գ-ն և 35-ամյա Գեղամ Մ-ն, իսկ մյուս կողմից՝ բնակիչներ 44-ամյա Պարույր Թ-ն, վերջինիս որդի 18-ամյա Վարդան Թ-ն, 30-ամյա Յուրիի Ս-ն և 32-ամյա Արկադի Ս-ն, որի ընթացքում Պարույր Թ-ն, Վարդան Թ-ն, Յուրիի Ս-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ջանիկ Գ-ին և Գեղամ Մ-ին, իսկ Արկադի Ս-ն մահակով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
