Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

297
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 12:26
Դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սայաթ – Նովայի պողոտայում՝ Սայաթ – Նովայի պողոտա – Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ – Նովայի պողոտա - Խանջյան փողոցի խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է տեքստում: