Սկանդալ՝ Նուբարաշենի թիվ 95 միջնակարգ դպրոցում
![]() Նոյեմբերի 20-ին սկանդալային դեպք էր տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում: Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՆԳՆ Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է նշված դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, ապա մտել 8 «Բ» դասարան ու դասի ժամանակ խաթարել դպրոցի բնականոն աշխատանքը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դպրոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով Նուբարաշենի ոստիկանները բաժին են տեղափոխել 2 քաղաքացու՝ Նուբարաշենի բնակիչներ 41-ամյա Մելիք Գ-ին և 39-ամյա Սերյոժա Գ-ին: Մելիք Գ-ն եղել է դպրոցի ներսում և մոտ 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա՝ ասելով, թե դուք էդքան կա՞ք, որ իմ տղային ծեծեք, իսկ երբ ժամանած ոստիկանները նրան բռնել են, բակում կանգնած Սերյոժա Գ-ն, տեսնելով, թե ինչպես են եղբորը ոստիկանները տեղափոխում, դպրոցի բակում սկսել է խախտել հասարակական կարգը, ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է հայհոյանքներ, ապա փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մելիք Գ-ն կոչումով փոխգնդապետ է և աշխատում է ՀՀ ուժային կառույցներից մեկում՝ որպես պետ: |

Նոր մանրամասներ՝ Բրյուսովի անվան համալսարանում ուսանողուհիների միջև միջադեպից. 5 կասկածյալներից 2-ը քույրեր են
123Երեկ, 16:00
Կալիֆոռնիայում F-16 կործանիչ է կործանվել (տեսանյութ)
307Երեկ, 13:25
Ջրվեժ-Գառնի ճանապարհի կամրջի մոտից հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված տղամարդ
103Երեկ, 11:54
Մոսկվա-Պհուկետ չվերթն իրականացնող ինքնաթիռը շարժիչի բռնկումից հետո վայրէջք է կատարել (տեսանյութ)
245Երեկ, 10:44
Մալայզիան հայտարարում է 11 տարի առաջ անհետացած Boeing-ի որոնումների վերսկսման մասին
47003.12.2025, 20:24
Առաքիչը ոտքով հարվածել է տարեց կնոջ դեմքին (տեսանյութ)
37903.12.2025, 13:57
