«Փաշինյանը պատարագների շարքով ձևավորում է զուգահեռ իրականություն». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ Հովհաննավանքում պատարանգների առնչությամբ լայնորեն դիտարկվում էր այն, որ քիչ մարդիկ են հավաքվում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել բազմամարդություն, ես տեսակետ եմ արտահայտել, որ պետք չէ «խաբվել» թվաքականի հանգամանքի: Կարծիք եմ հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը չի դնում շատ մարդ հավաքելու խնդիր: Եթե նա ցանկանա, ապա կասկածից վեր է, որ իր մասնակցությամբ պատարագներին կհավաքի մի քանի անգամ ավելի մարդ: Դրա ռեսուրսը նա հաստատ ունի: Բայց Փաշինյանը պատարագների շարքով դնում է բոլորովին այլ խնդիր: Նա ձեւավորում է զուգահեռ իրականություն: Նրա համար հարցը պատարագներին իր հետ մասնակցողների քանակը չէ, այլ հենց պատարագների քանակը, պատարագների շարքը, որով նա ձեւավորում է Մայր Աթոռին զուգահեռ իրականություն: Որքանով է ստացվելու դա, հարցի մյուս կողմն է: Բայց, նա հետեւողական գնում է դեպի այդ իրականության ձեւավորում: Ընդ որում, գուցե ինքն էլ առանձնապես մեծ պատկերացում չունի, թե ինչ է անելու հետո: Բայց այժմ նրա արածը կարծես թե բավականին հստակ է՝ եկեղեցու դաշտում ձեւավորել զուգահեռ իրականություն: Գուցե հետո արդեն կմտածի, կամ ընթացքում կմտածի, թե ինչ անել այդ իրականության հետ: Հետեւաբար, Մայր Աթոռի ինստիտուցիոնալ գերակայության մասին հոգ տանող որեւէ խմբի խնդիրը այդ զուգահեռ իրականության ձեւավորմանը հակազդելն է: Իհարկե, գուցե այդ հարցում օժանդակ գործոն է «սակավամարդ պատարագների» լուսանկարային սոցցանցային արշավը: Բայց, դա կարծում եմ օժանդակ, եւ ոչ բավարար միջոց է, որովհետեւ, կրկնեմ՝ Փաշինյանն ինքը բոլորովին չի դրել շեշտադրում թվաքանակի վրա, թե բուն, թե ինֆորմացիոն-քարոզչական առումով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
