Կիևյան կամրջի վրա բախվել են 3 մեքենա․ կա 1 զոհ 3 վիրավոր
![]() Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է կամրջի վրա տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։ Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
