Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ գործարար, «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Նիստն ընթանում է դռնփակ, լրագրողների հարցերին են պատասխանում փաստաբանները: Հիշեցնենք, որ գործարարն անազատության մեջ է 2025-ի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է հայտնի հարցազրույցից հետո: Նրան մեղադրանք է ներկայացվել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Ամիսներ անց նրա մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է ներկայացվել, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
