Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Քոչարյանասերժական ու պրոռուսական ուժերի թեկնածուների ձեռքը չեմ սեղմի»․ Հարություն Մկրտչյան

174
Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ., 12:42
«Քոչարյանասերժական ու պրոռուսական ուժերի թեկնածուների ձեռքը չեմ սեղմի»․ Հարություն Մկրտչյան

Քվեարկելուց հետո «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Կոչ եմ անում Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին՝ մասնակցել ընտրություններին, որովհետև քեռակնոջ խնդրանքով ընտրության գնացողն արդեն իսկ գնացել է ընտրության, հորեղբոր տղու խնդրանքով ընտրության գնացողը խոստացել է, որ ժամը երեքից հետո կգնա ընտրության, բաջանաղի խնդրանքով ընտության գնացողը գնացել է ընտրության։ Բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենց քվեից է կախված իրենց ապագան և այս խաթրով, վախով ընտրության գնացողների ճանապարհը փակելու մի տարբերակ կա, դա ընտրություններին ակտիվորեն մասնակցելն է»։ Նա ևս նշեց, որ «գնում է 50+1 տոկոս քվե արձանագրելու և քոչարյանասերժական ու պրոռուսական ուժերի թեկնածուների ձեռքը չի սեղմի»։

Հարություն Մկրտչյանի ճեպազրույցը