Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ»․ Արգիշտի Մեխակյան

175
Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ., 10:42
«Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ»․ Արգիշտի Մեխակյան

«Ձեզ համար Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է, թե, ինչպես ձեր թիմացիներն են ասում, Կտրիճ Ներսիսյանը»,- դիմելով ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանին՝ հարցրեց լրագրողը։ «Ես էդ հարցից խուսափում եմ․․․չէ, ոչ թե խուսափում եմ, այլ այդ հարցը բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, բազմաթիվ անգամ անդրադարձել եմ․․․ Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ»,- նշեց Մեխակյանը՝ հավելելով, որ չի ուզում մտնել հարցերի շրջափուլի մեջ, որը ոչ մի տեղ չի տանում։