Մահվան ելքով վրաերթ` Երևան-Սևան ավտոճանապարհին
![]() Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև հարևանությամբ գործող մեծ թվով օբյեկտների աշխատակիցներ իրենց դժգոհել են պատկան մարմիններից՝ ասելով, որ նշված հատվածում անընդհատ ավտովթարներ, վարերթեր են տեղի ունենում։ Իրենք բազմաթիվ անգամներ նամակներ են ուղղել պատկան մարմիններին, որ միջոցներ ձեռնարկեն ու նշված հատվածում տեղադրեն արագաչափ և տարածքը կահավորեն երթևեկության համար անհրաժեշտ պարագաներով, սակայն ոչ մի դրական արդյունք չեն ստացել: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
