Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Ապատեղեկատվություն է տարածվում, թե «հետվճարները» հաջորդ տարի հարկվելու են»․ Դավիթ Խաչատրյան

167
Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 21:54
«Ապատեղեկատվություն է տարածվում, թե «հետվճարները» հաջորդ տարի հարկվելու են»․ Դավիթ Խաչատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջերս որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ հանրությանը գցելով մոլորության մեջ, թե իբր կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ գործարքներից տրվող «հետվճարները» հաջորդ տարի հարկվելու են:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտ է:
Հանրության խոցելի խմբերին մոլորեցնելուց հաճույք ստացողները հատուկ վերաբերմունքի են արժանանալու Ահեղ Դատաստանին»:

Աղբյուրը`   Դավիթ Խաչատրյան