Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Հայաստանի թիվ մեկ օտար գործակալն ու թշնամին շեֆդ է»․ Գագիկ Համբարյան

196
Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 16:24
«Հայաստանի թիվ մեկ օտար գործակալն ու թշնամին շեֆդ է»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նազելի, նախ՝ շեֆդ՝ Նիկոլը, Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ, ցավոք, նա Հայաստանի դավաճան ղեկավարն է, ով դիտավորյալ քանդեց բանակցային գործընթացը և սանձազերծեց 44-օրյա պատերազմը... Անգրագիտություն է դրան և Հայաստանը դնել նույն հարթակին...
Երկրորդը՝ օտար գործակալներին ման արի շրջապատումդ, լիքն են...
Երրրորդ՝ շեֆիդ ասա, թող Ալիևի այս պնդմանն արձագանքի... Ինչի՞ց է վախենում... Թե՞ էլի մտածում է, որ լրագրողները պետք է պատասխանեն ... Թե՞ վախենում է, որ արձագանքին փաստարկված պատասխան կստանա Ալիևից ու կփլուզվի իր ստեղծված միֆը, թե մեր բանակը թալանված է եղել ու զենք չի ունեցել...
Ի դեպ, ըստ ազերիների, 2023թ-ին նրանք Արցախում ևս 1-1,5 միլիարդ դոլարի զենք են խլել մեզանից...
Նազելի, Հայաստանի թիվ մեկ օտար գործակալն ու թշնամին շեֆդ է՝ Նիկոլը... Ուրիշ տեղ գործակալ ու թշնամի ման մի արի...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան