«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Իսկ այս ընթացքում, մինչ Թրամփը Վենեսուելայի «դիլեմայի» առաջ է, նա Միացյալ Նահանգներում կրում է թերփս առաջին նկատելի քաղաքական պարտությունը: Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել ծագումով Աֆրիկայից՝ մահմեդական Զոհրան Մամդանին: Մամդանին մեծացել է հնդկական ընտանիքում, Հարավաֆրիկյան հանրապետությունից տեղափոխվել է ԱՄՆ ու ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին: Առաջին անգամ ԱՄՆ խոշորագույն քաղաքի ղեկավարը կլինի մահմեդական, ու նափ՝ ներգաղթյալ: Մամդանին Թրամփի այսպես ասած գաղափարական հակառակորդն է, քննադատել է Թրամփի ներգաղթային սահմանափակումների քաղաքականությունը: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունից առաջ Թրամփը հայտարարել էր, որ, եթե ընտրվի Մամդանին, ապա դաշնային կառավարությունը գումարներ չի հատկացնի Նյու Յորքին, քանի որ դա կլինի անիմաստ փ անարդյունավետ: Մամդանին հայտարարել է, որ Նյու Յորքը ներգաղթյալների քաղաք է փ այժմ քաղաքը կղեկավարի ներգաղթյալ: Ի դեպ, Մամդանին նափ քննադատել է Իսրայելի քաղաքականությունը, Գազայում Թել Ավիվի գործողություններն ու ամերիկյան ֆինանսավորումը Իսրայելին: Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունը փաստացի կարող է դառնալ բավականին էական մեկնակետ ներամերիկյան հասարակական-քաղաքական զարգացումների համար: Մի կողմից, եթե Մամդանիին հաջողվի Նյու Յորքում ունենալ կառավարման նկատելի արդյունքներ, դա կարող է նպաստավոր ռեսուրս լինել դեմոկրատների համար՝ համապետական ընտրության համատեքստում: Ինչ խոսք, խիստ չափազանցություն կլինի ասել, թե Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունն արտացոլում է ամերիկյան հանրության տրամադրությունները: Որքան էլ Նյու Յորքը խոշորագույն քաղաքն է, այդուհանդերձ իր էլեկտորալ շրջանակով անհամեմատելի է համապետական էլեկտորալ շրջանակի հետ: Այդ իմաստով, Նյու Յորքը իհարկե կարող է լինել նժարի մի քար: Մյուս կողմից, ինչպես ասում են՝ մի բան է ընտրվելը, մեկ այլ բան է ընտրությունից հետո խոստումները կատարել կարողանալը: Եվ այստեղ, Մամդանիի սայթաքումները կարող են «քարեր» ավելացնել Թրամփի նժարին: Այդպիսով, Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց, սակայն քաղաքականությունը անընդհատ պրոցես է, որում հաջողում է նա, ով կարողանում է ցանկացած իրավիճակ փոխել իր օգտին փ քաղել առավելագույնը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե արդիական է ռուս-ադրբեջանական լարվածություն խթանելու որևէ օրակարգ, ապա այդ «ազդեցության գոտում» է նաև ՀՀ-ն»․ Հակոբ Բադալյան
5603:06
Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
11901:08
«Ազգադավը անհատակ ախորժակ ու գրպան ունի»․ Վոլոդյա Հովհաննիսյան
7900:36
«Ուկրաինան և Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը»․ Ումերով
11200:15
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են պաշտպանության և ԱԷԿ կառուցման հարցերը
121Երեկ, 23:15
«Նոյեմբերի 17-ից կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան»․ Լևոն Ազիզյան
101Երեկ, 22:54
