Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

«Ադրբեջանում պաշտոնյաները մի շաբաթ հայտարարություն չանեն՝ մեր ընդդիմությունն ասելիք չի ունենա»․ Ռուբեն Ռուբինյան

128
Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 15:30
«Ադրբեջանում պաշտոնյաները մի շաբաթ հայտարարություն չանեն՝ մեր ընդդիմությունն ասելիք չի ունենա»․ Ռուբեն Ռուբինյան

«Ես համարում եմ, որ մեր ընդդիմությունը շատ մեծ կախման մեջ է Ադրբեջանից, որովհետև մեր ընդդիմության խոսույթների մի ահռելի բաժին ձևավորվում է Ադրբեջանում, նկատի ունեմ, որ Ադրբեջանում պաշտոնյաները մի շաբաթ հայտարարություն չանեն՝ մեր ընդդիմությունն ասելիք չի ունենա։ Եվ պատահական չէր իրենց ցնծությունը վերջին հայտարարությունից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով Արման Թաթոյանի երեկվա գրառումը։

«Ես առաջարկում եմ Կիկոսի մահով չառաջնորդվել, եկեք առաջնորդվենք նրանով, ինչ գրված և ստորագրված է՝ դա խաղաղությունն է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ աներկբայորեն, ապագայում տարածքային պահանջներ չեն ունենալու, իսկ մնացած հարցերը՝ մանիպույլացիայի ժանրից են»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը։

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը