Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

«Ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ». Սերժ Սարգսյան

138
Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 12:54
«Ես որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ». Սերժ Սարգսյան

«Ես նման եմ մարդու, ով կարա փախչի՞: Որտեղի՞ց եմ փախել, որ ստեղից փախնեմ: Եթե նույնիսկ վստահ լինեմ, որ ՀՀ որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա. էս իմ երկիրն ա, իրենց երկիրը չի»,- դատարանի բակում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ դատախազության, տվյալներ են ստացվել, ըստ որի՝ նա պատրաստվում է լքել ՀՀ-ն:
Ավելի ուշ նախկին նախագահի փաստաբանը լրագրողներին ասաց. «Բացակայելու արգելք խափանման միջոց չկիրառվեց, միայն գրավ խափանման միջոցն է կիրառված»:

Սերժ Սարգսյանի ճեպազրույցը
Բացակայելու արգելք խափանման միջոցը չկիրառվեց