«Ալիևի ձևակերպումը չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ». Արարատ Միրզոյան
![]() «Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, համաձա՞յն չեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հակադարձելով լրագրողի դիտարկմանը, որ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են։ «Մենք խոսում ենք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին, կարո՞ղ եք սա հակակառուցողական անվանել, կարծում եմ՝ ոչ այդքան»,- նշեց Միրզոյանը։ «Ալիևը Սևանն անվանում են «Գյոյչա», ինչքանո՞վ է դա տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ»,- լրագրողի այս հարցին պատասխանելով՝ ԱԳ նախարարը նշեց․ «Չի տեղավորվում, բայց մի ճշտմամբ՝ ձևակերպումն այդպես էր չէ՞՝ «ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա»։ Չեմ կարծում, թե սա կարելի է ասել, որ Ալիևն ասում է՝ էսօր չկա Սևան, կա Գյոյչա։ Բայց միևնույնն է, սա ամենակառուցողական ձևակերպումը չէ, և իսկապես չենք կարող ասել, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել, որ կան ցարական շրջանի բազմաթիվ քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև կարող է շատ անհարմար իրավիճակներ ստեղծվի և հայկական տեղանուններ տեսնենք ավելի լայն տարածքի վրա»։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
