«Նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր, օրինակ է բերել 20-րդ դարասկզբի ռուսական քարտեզները՝ նշելով, թե համաձայն դրանց Հայաստանի ներկայիս տարածքում կան «ադրբեջանական տեղանուններ» և կոչ անելով ուսումնասիրել ու հանրահռչակել դրանք։ Մի կողմ թողնելով, որ քարտեզներում ընդհանրապես չկա Ադրբեջան տարածք Հարավային Կովկասում, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին և նրա ողջ կեղծ գիտական ու քարոզչական կառուցակարգերին առաջարկում եմ հանրահռչակել և ուսումնասիրել, դիցուք, 1902թ. Ռուսական կայսրության Բաքվի նահանգի ազգագրական քարտեզի հենց Ապշերոնյան թերակղզու հատվածը և բացի Ահմեդլու և Սաբունչի բնակավայրերի «-լու» և «-չի» թյուրքական ածանցներից, գտնել որևէ այլ թյուրքական տարր կամ բացի մեկ՝ Թուրքան, անվանումով գյուղից, այլ բնակավայր, որի բնակչությունը նշված չէ կովկասյան պարսիկների (թաթերի) բնակության տարածքը նշող դարչնագույնով։ Դե, ինչպես արդի երևանյան աշխարհաբարով են ասում՝ «կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր»։ ![]() Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45

