«Մանդատի համար ցլամարտի մեջ մտած, ընդդիմադիր աշխատող ցլերի եղջյուրները հատ-հատ պոկելու եմ»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Եթե Նիկոլը որոշել է հասնել Վեհափառին, հասնելու է․ Վեհափառին կալանավորելու է՝ առանց աչքը թարթելու»,-«Եվրոմեդիա»-ի եթերում նշեց նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ ասումն են՝ Վեհափառը որդեգրել է վեհանձն արհամարհանքի և իր գործը շարունակելու մարտավարությունը․ վերջին խոսքը Վեհափառինն է՝ կալանավորվել Նիկոլի կողմից և հայտնվել ՔԿՀ-ո՞ւմ, թե՞ որևէ հակաքայլ ձեռնարկել։ Զոհրաբյանի դիտարկմամբ՝ իշխանությունը շատ հոգևորականների վրա ունի ազդեցություն․ «Լծակներ է օգտագործում տարբեր հոգևորականների վրա, իսկ ԱԱԾ-ն զբաղված է սրա-նրա անկողինը մտնելով, այնպես որ կարող են տարբեր հոգևորականների իրենց կողմը գրավել․ սա իրենց գործելաոճն է, ամեն ինչ անելու են»։ «Իսկ ի՞նչ է անում հականիկոլ ճամբարը․ ցավոք, բացի ապագա խորհրդարանում մանդատի համար ցլամարտից, ես չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը այս պահին որևէ ռացիոնալ օրակարգ ունեն։ Ես էլ ասում եմ՝ ես այդ ցլերի եղջյուրները հատ-հատ ջարդելու եմ, բոլոր նրանց, ում կռիվը մանդատ պոկելն է և Նիկոլի վրայով ընդդիմություն աշխատելն է․․․ Հատ-հատ պատռելու եմ այդ «ընդդիմադիրների» դիմակները»,- ընդգծեց Զոհրաբյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
