«Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոյչա». հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի հայտարարությունը, որում Սևանա լիճն անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է փախստականների վերադարձից»,- «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» թեմայով համաժողովին հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական քարտեզներում եթե նայենք՝ Սևանա լիճ չկա, կա այլ անուն: Եթե ես ասեմ՝ գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը ոչ թե Գյոյչա է, այլ ասել է՝ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը: Ինչ վերաբերում է վերադարձի թեմային՝ պատմական հայրենիքի կոնտեքստում, դա շատ վտանգավոր բան է... Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում: Եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, օրինակ Մոնղոլիան կարող է մեզ ասել՝ եկեք, բան ունեմ ձեզ ասելու... Երբ որ Ադրբեջանում մոնիթորինգ անենք կարծիքները, այնտեղ այսպիսի դիսկուրս կա. ասում են՝ Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են: համնավորում են այսպես՝ բա ինչի՞ է մինչև հիմա ԱԺ-ում ԼՂ-ի դրոշները դրած: Դե ասում են, որ տենց ա, եկեք մենք էլ ասենք Գյոչյա: Ստեղ էլ ասում են եկեք ասենք Գանձակ, Քաշաթաղ... Դա սխալ ճանապարհ է»: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
