«Քաղաքական առումով կոնֆլիկտը լուծված է, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում». Նիկոլ Փաշինյան
![]() «Մեր հաջողության մեծագույն պատմությունը 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը: Այդպիսով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն»,- «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» թեմայով համաժողովին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ներկա մարտահրավերներին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանցից մեծագույնը և հիմնարարն այն է, որ խաղաղությունը տարօրինակ և անծանոթ է հնչում: «Պետք է արձանագրենք, որ խաղաղությունն անծանոթ հասկացություն և միջավայր է ՀՀ-ի ու Ադրբեջանի համար: Մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, խաղաղություն երևույթի հետ երբեք չենք առնչվել: Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, իսկ սոցիալ-հոգեբանական առումով խնդիր կա: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գործարքի էությունը հետևյալն է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները, իրականացնում են դելիմիտացիա և հանգիստ են թողնում միմյանց»,- նշել է Փաշինյանը և հավելել. «Քաղաքական մակարդակում մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում: Ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան ՀՀ-ում հնչում է Արցախ անունը»: |

«Փափուկ ուժի և թուրքական դիվանագիտության միջոցով թուրք-ազերիները Հայաստանը կգրավեն առանց պատերազմի». Արմենակ Դանիելյան
10903:06
«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
10102:06
Պատմական այց. Թրամփն Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահին
18700:23
«Անկլավների փոխանակությունը հավելյալ բարդություններ է ստեղծելու». Թաթուլ Հակոբյան
127Երեկ, 21:18
«Սպասենք, թե երբ իշխանություններն «OC Media» ցանցին կանվանեն КГБ-ի գործակալներ». Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
132Երեկ, 19:54
Նոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում
209Երեկ, 19:10
