«Դավաճաններ ու հանցագործներ են բոլոր նրանք, ովքեր պահում են Նիկոլին»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Քաղաքական հանցանքի կամ ապօրինության համար օրենքով պատիժը լինելու է վաղվա կառավարության կարևոր սկզբունքներից մեկը։ Մարդիկ, որոնք այսօր ակնհայտ գիտակցաբար ոտնահարում են օրենքն ու Սահմանադրությունը, վաղը չեն կարող ու չպիտի խուսափեն պատասխանատվությունից՝ արդարանալով, թե բարձրագույն իշխանության պատվեր են կատարել։ Միշտ հնարավոր է հրաժարվել հանցանքի կատարումից ու անցնել այլ պատվաբեր աշխատանքի։ Ոչ մի պետական աշխատողի իր ցանկությունից անկախ չեն պարտադրում քաղաքական նպատակներով մարդկանց գաղտնալսել, խոշտանգել, ապօրինի կալանավորել կամ սպանել։ Քննիչներն ու դատախազները, որոնք այսօր ակնհայտ ապօրինի կալանքի են տանում անմեղ մարդկանց, դատավորներն էլ ակնհայտ ապօրինի ազատազրկման վճիռներ են կայացնում միայն նրա համար, որ մարդը ընդդիմադիր է և դեմ է Նիկոլ Փաշինյանի հակազգային քաղաքականությանը, վաղը անպայման պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եթե վաղը չլինի պատիժը այսօրվա քաղաքական հանցանքի համար, ապա մյուս օրը էլի կրկնվելու է այն աղետը, ինչ տեղի է ունենում մեր օրերում։ Դավաճանը միայն Նիկոլը չէ։ Հավասարաչափ դավաճաններ ու պետական հանցագործներ են բոլոր նրանք, ովքեր պահել ու հիմա էլ պահում են Նիկոլին»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
