«Ալիևին տվել են իրավունք՝ Սևանից վերցնել «Գյոյչայի» բաժին». Վլադիմիր Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կապուտակ Սևան, թե Խաղաղ Գյոյչա: Սա դիլեմա չէ, սա արդեն վերդիկտ է: Ալիևը պատահական չի շրջանառում Գյոյչա անվանումը: Նա դա անելու իրավունք է ձեռք բերել և այդ իրավունքը նրան տվել են: Նրան տվել են իրավունք՝ Սևանից վերցնել «Գյոյչաի» բաժին: Ալիևի քաղաքական խոսույթում դեռ չեմ հանդիպել խորը պոպուլիզմ: Փոխարենը ինչի մասին խոսել է ռեալիստական դիրքերից հետո վստահ դարձել է իրականություն՝ Արցախից մինչև Զանգեզուրի միջանցք, որովհետև ունեցել է վստահություն և երևի երաշխիքներ, որ կունենա այն, ինչի մասին խոսում է: Ձեզ ինչու է թվում, որ հիմա չունի: Ժամանակը ցույց է տվել, որ ունի և հիմա կրկին խոսում է նրանից, ինչին տիրապետելու իրավունք և հնարավորություն արդեն ունի: Ավելի ճիշտ տվել են: Առաջիկայում, երբ լսեք, որ Փաշինյանը տարածաշրջանի ջրային ռեսուրսների օգտագործման և հետո էլ փոխօգտագործման կամ համատեղ օգտագործման դիսկուրս բացի, հիշեք այս օրը և Ալիևի հայտարարությունը, ինչի իրավունքը ստացել էր և մեկնարկն էլ տվել: Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

Թրամփը հնարավոր է համարել Մադուրոյի հետ բանակցությունները
7910:29
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7309:36
Վաղարշապատի ավագանի են անցնում 3 ուժեր
8609:24
«Վաղարշապատի ընտրությունները պետք է կարդալ որպես ազդանշան». Դավիթ Անանյան
7309:06
«Ընտրություններով իշխանափոխություն չի կարող լինել». Անի Կաղինյան
8608:54
«Շնորհակալ եմ վստահության համար». Արգիշտի Մեխակյան
7208:48
