Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Էրդողանն ընտրություններից առաջ գալու է Հայաստան»․ Արման Աբովյան

218
Կիրակի, 02 նոյեմբերի, 2025 թ., 00:18
«Էրդողանն ընտրություններից առաջ գալու է Հայաստան»․ Արման Աբովյան

«Այն, որ Ադրբեջանը սատարում է այս իշխանությանը, դա ակնհայտ է, բայց դրա հետ մեկտեղ Ալիևն ունի հայատյացության պահպանման ներքին խնդիր»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Երևան չգալու որոշմանը։

«Էրդողանը հաստատ գալու է Հայաստան, համոզված եմ, որ ընտրություններից առաջ գալու է և ամեն ինչ անելու է, որ Փաշինյանը վերընտրվի։ Թուրքիան խաղում է բարի ոստիկանի դեր, Ադրբեջանը՝ չար ոստիկանի։ ՀՀ-ն այսօր գործոն լինելուց վերածել են գործիքի՝ ինքնաոչնչացման տանելու համար»,- նշեց Աբովյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ այս իշխանությունը վերընտրվի։

«Էրդողանն ընտրություններից առաջ գալու է Հայաստան»․ Արման Աբովյան