Հովիկ Աղազարյանը զիլ դրվագներ էր խոստանում․ տպվել է նրա սկանդալային գիրքը
![]() Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի սկանդալային գիրքը տպվել է, նոյեմբերի 5-ին գրքի շնորհանդեսը կլինի: Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը։ «Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հալածանքներից հետո Աղազարյանը բացահայտեց, որ գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»՝ ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի, որը նա գրում էր ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին: Գիրքն ինքնակենսագրական է, եւ հիմնական մասը նվիրված է լինելու իր այն հեռախոսի պարունակությանը, որը առ այսօր գտնվում է իրավապահների մոտ եւ որի պարունակությունը Փաշինյանը դարձրեց հանրային սեփականություն: Անցած տարի նրա հեռախոսը քննչական գործողությունների ժամանակ ապօրինի առգրավել էին: Հիշեցնենք նաեւ, որ Աղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ մերժեց Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Հեղինակը զիլ դրվագներ է խոստանում՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում:
|

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
