«Պատրաստ եմ հրապարակայնորեն կրկնել իմ ամեն բառը»․ Արման Բաբաջանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե բա՝ «Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին»։ Ես այսօր էլ, վաղն էլ պատրաստ եմ հրապարակայնորեն կրկնել իմ ամեն բառը․ երբ խոսքը վերաբերում է պետությանն ու քաղաքացու արժանապատվությանը, լռությունը հանցակցություն է։ Հիշեցնենք՝ ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր հետևյալը․ «Արման Բաբաջանյանը հրաժարվել է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը բավարարվել է։ Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավոր էր հերքել և ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար, սակայն, ավելի քան երեք տարի վճիռը չի կատարել։ ՀՅԴ անդամները պարբերաբար բարձրաձայնել են՝ Բաբաջանյանի կողմից վճիռը չկատարելու հարցը, ավելին, մտահոգություն են հայտնել առ այն, որ Ա․Բաբաջանյանը 2021-ից մինչր օրս ոչ միայն խուսափել է կատարել Դաշնակցության մասով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այլև շարունակում է իր զրպարտչական էությունն ու վարքը, այս անգամ անուններ հնչեցնելով և Դաշնակցությանը կապելով հոկտեմբերի 27-ի հետ։ Պարզվում է, սակայն, ՀՅԴ գործով վճիռը միակը չէ, որը Բաբաջանյանը չի կատարել։ Վերջինս հրաժարվել է կատարել նաև Խոսրով Հարությունյանի գործով վճիռը, որով ևս պարտավորվել է հերքել զրպարտությունը, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել։ Այժմ Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար։ Նրան մեղադրանք է՝ ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
