Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ
222
Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ., 11:00
![]() Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 59-ամյա Մանուշ Ղ-ն, 35-ամյա Ռիմա Մ-ն, 13 տարեկան Ա․ Ղ-ն, 37-ամյա Գարիկ Ղ-ն և 3 տարեկան Ա․ Ղ-ն։ Նշված անձինք թունավորումը ստացել են հոկտեմբերի 26-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց տանը, իրենց կողմից պատրաստված պահածոյացված վարունգն ուտելու հետևանքով։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
