«Կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական է պատասխանել լրագրողների հարցին, թե մտադի՞ր է արդյոք ռազմական հարված հասցնել Վենեսուելային: Միջազգային մամուլում վերջին օրերին այդ առնչությամբ լինում են տարբեր հրապարակումներ, ընդհուպ այն, որ Թրամփը ծրագրել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյին հեռացնել իշխանությունից ուժային գործողության միջոցով: Վենեսուելային հարվածելու մտադրության մասին հարցին Թրամփը, սակայն, լրագրողներին պատասխանել է՝ «Ոչ»: Սա երաշխի՞ք, որ իքս պահի այն չի դառնա «Այո»: Կարծում եմ՝ ոչ, երաշխիք չէ: Երաշխիք չէ ոչ այն պատճառով, որ Թրամփը կարող է փոշմանել: Նրան պարզապես կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ: Պարտադրողներն, իհարկե, նրա քաղաքական հակառակորդներն են, կամ այսպես ասած՝ եվրաատլանտյան ուլտրագլոբալիստական թևը: Գամելով Թրամփին վենեսուելական ուղղությամբ, նրանք այլ՝ ավելի կրևոր ուղղություններով կարող են ավելի սահմանափակել նրա հնարավորությունները, միևնույն ժամանակ նաև կոտրել «խաղաղարարի» իմիջը, որ Թրամփը փորձում է «քարից հաց քամելու» տրամաբանությամբ քամել իր համար: Կրկնեմ, հարցն այստեղ այն չէ, որ ուլտրագլոբալիստները չար են, իսկ Թրամփը՝ բարի, և չի ուզում պատերազմ: Այստեղ քաղաքական պարադիգմի հարց է: Թրամփի նպատակների ծիրում առավել պահանջված միջավայր է կառավարելի, կայուն միջավայրը: Նրա եվրաատլանտյան հակառակորդների համար պատկերը և պարադիգմը հակառակն է, նրանց համար էական է Թրամփին ներքաշել հնարավորինս շատ ռազմական «կաթսաների» մեջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
