«Նիկոլ Փաշինյանը «մատաղ» է անելու Ստեփան Ասատրյանին»․ Աննա Գրիգորյան
![]() «Մարդիկ ակնկալում են խաղաղություն ոչ միայն սահմանին, այլ նաև երկրի ներսում, ինչը Նիկոլ Փաշինյանն ապահովել չի կարող»,- այս մասին 24TVի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ 2026թ․ մարդիկ ձայն են տալու այն ուժերին, ովքեր կարողանալու են ներքին համերաշխություն և խաղաղություն բերել՝ արդարությունը կողմ չթողնելով։ Պատգամավորի դիտարկմամբ՝ հիմա համատարած ատելության մթնոլորտ է տիրում, եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս։ «Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը փաստացի իշխանություններին ծառայող մարդ է, բայց նրա ընտանիքում կա այլ հոգևորական՝ Մայր Աթոռի սպասավոր․․․ Ստեփան Ասատրյանը զոհաբերվելու է, Նիկոլ Փաշինյանը նրան «մատաղ» է անելու, ինքը հիմա Եկեղեցու փականը փոխել ու իրեն Եկեղեցու տեր ու տիրակալ է համարում, բայց մի՞թե չի հասկանում, որ գործածվելու է և զոհաբերվելու է, և նույն ճակատագիրն է սպասվում նաև իրեն միացած մյուս հոգևորականներին»,- ընդգծեց պատգամավորը: Խոսելով կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ նշեց, որ Փաշինյանն իր գրոհը փուլ առ փուլ կազմակերպել է և ընդգծեց, որ խնդիրը միայն կաթողիկոսին հեռացնելը չէ, այլ սա կռիվ է Եկեղեցու դեմ։ Պատգամավորն ասաց, որ խոնարհաբար դիմում է Վեհափառին, որպեսզի նա դիրքորոշում հայտնի, թե ինչպես պաշտպանեն Եկեղեցին, և իրենք զինվորի պես կկանգնեն, քանի որ այժմ Եկեղեցու պառակտման ու կազմաքանդման պրոցես է ընթանում։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
