Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Վարչապետը շոու, քաղաքական միջոցառում է անում՝ ֆեյք քահանայով»․ Տեր Վրթանես Բաղալյան

216
Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ., 20:42
«Վարչապետը շոու, քաղաքական միջոցառում է անում՝ ֆեյք քահանայով»․ Տեր Վրթանես Բաղալյան

Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադարձել է Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից պատարագի մատուցմանը, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչներ․ «Վարչապետը շոու, քաղաքական միջոցառում է անում՝ ֆեյք քահանայով, կարգալույծ քահանայով։ Էն, որ ինքը երազում էր՝ շոու պատարագից էր խոսում, ֆեյք քահանաներից էր խոսում, հիմա ստեղծել է հենց այդ միջավայրը․․․ Նախընտրական շոու է անում, նախապատրաստվում է 2026-ի ընտրություններին, և քաղաքական շոու է անում՝ ընդդիմադիրներին վախեցնելով վարչական ռեսուրսով, ոստիկանությամբ, ազգային անվտանգությամբ։ Եվ իրավական համակարգի հիմնական մասը կարծես ենթարկվում է մեկ անձի»,- ընդգծել է Բաղալյանը։