«Հետամուտ եմ լինելու, որ կա՛մ հանեն իրենց կապաները և հեռանան եկեղեցուց, կա՛մ դարձի գան»․ Ստեփան Ասատրյան
![]() «Ցավով տեղեկացա այդ հայտարարության մասին, որովհետև պատարագը պիղծ համարելն ինձ համար աբսուրդի ժանրից է․․․ Ես այդ մարդկանց չեմ ուզում ասել հոգևորականներ, որովհետև հասկացել եմ, որ նրանք վաղուց դադարել են հոգևոր լինելուց, եթե հոգևոր լինեին և հավատ ունենային, այն ուխտը, որ նրանցից շատերը Աստծո առաջ կանգնելով՝ տվել էին Հիսուս Քրիստոսին՝ իրենց ողջ կյանքը նվիրելու նրան և նրա Եկեղեցուն, երբեք ու երբեք չէին դրժի, կին և երեխաներ չէին ունենա»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի հայտարարությանը։ «Եթե այս մարդիկ դրանից հետո շարունակում են լինել եկեղեցու մեջ, շարունակում են պատարագներ մատուցել և այդ պատարագները եկեղեցու կողմից վավերացվում են որպես սուրբ պատարագներ, ապա ես հավատացած եմ ու համոզված եմ, որ այն պատարագը, որ մենք մատուցել ենք և կմատուցենք նաև այս կիրակի, միանշանակ Հիսուս Քրիստոսի կողմից ընդունելի է»,- նշեց Ասատրյանը՝ ընդգծելով, որ շարունակելու է մնալ Հովհաննավանքում։ «Ես կարծում եմ, որ իմ մնալը հրամայական է և պարտադիր, որովհետև այն, ինչ կատարվում է Սուրբ Եկեղեցու մեջ, օր առաջ և ժամ առաջ այդ հարցերը պետք է կարգավորվեն և լուծվեն։ Ես իմ կյանքը դրել եմ զոհասեղանին, բոլոր այն մարդիկ, որոնք անմաքուր ձեռքերով դիպչում են Հիսուս Քրիստոսի հաղորդությանը, այն ուխտը, երդումը, դաշինքը, որ ունեցել են Սուրբ եկեղեցու հետ և Հիսուս Քրիստոսի հետ, այդ մարդիկ այդ անմաքրությամբ իրավունք չունեն պատարագներ մատուցելու։ Եվ ես հետամուտ եմ լինելու իմ կարողացածի չափով, որ այս մարդիկ կա՛մ հանեն իրենց կապաները և հեռանան Եկեղեցուց, կա՛մ դարձի գան ու ապաշխարեն»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
