Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են ՀՀ, մեր պատվիրակությունները՝ Ադրբեջան»․ Ալեն Սիմոնյան

248
Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ., 12:06
«Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են ՀՀ, մեր պատվիրակությունները՝ Ադրբեջան»․ Ալեն Սիմոնյան

Մենք ակնկալում ենք, որ 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին բոլոր երկրները կմասնակցեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով այն տեղեկատվությանը, թե Իլհամ Ալիևը հրաժարվել է այդ միջոցառմանը մասնակցել։ «Նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կա՛մ կասեր, կա՛մ պաշտոնական որևէ բան կլիներ։ Իմ գործընկերն ասել է, որ Եվրոնեսթին չեն մասնակցում, քանի որ կազմակերպության հետ տարբեր խնդիրներ կան, սակայն 2026-ի գագաթնաժողովին սիրով կմասնակցեն։ Պատրաստվեք, Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան և՝ հակառակը։ Իհարկե, կան հարցեր, որ պետք է քննարկվեն, մասնավորապես՝ մեր գերիների հարցը, սակայն շփումները խորացվելու են»,- ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը