Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Անկախացումից հետո նորմալ իշխանություն չունեցանք»․ Ոսկան Սարգսյան

174
Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ., 09:36
«Անկախացումից հետո նորմալ իշխանություն չունեցանք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոշին էշը չեկավ մեզ՝ իշխանությունը։
Հայաստանի անկախացումից հետո նորմալ իշխանություն չունեցանք, քանի գնաց, իշխանության որակն ավելի վատացավ, և հիմա աղետալի վիճակ է։ Բոշին էշը չեկավ, մեզ՝ իշխանությունը։ Մշտապես վատ իշխանություն ունենալու պատճառն այն է, որ ունենք ոչ պետականամետ, փողապաշտ հանրություն, որը չէր կարող ազգային իշխանություն ընտրել։ Սակայն ամենակարևորը, ամենավատն այն է, որ Հայաստանը միշտ էլ ղեկավարվել է օտար կենտրոններից, որոնք Հայաստանում իշխանության են բերել դրսի կամքը հլու կատարող կոռումպացվածների։ Իրավիճակից ելքը լյուստրացիան է, սակայն հարցերից հարցն այն է, թե ով պետք է այն կատարի։ Հո իրենք իրենց չեն բացահայտելու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան