«Հաստատված խաղաղությունը վստահություն է տալիս, որ հաղթելու ենք ընտրություններում». Արսեն Թորոսյան
![]() «Ձեր մտքում ունե՞ք այն սցենարը, որ հնարավոր է ընտրություններից հետո ընդդիմություն լինեք»,-ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին: Թորոսյանը պատասխանեց. «Մենք արդեն եղել ենք ընդդիմություն և չենք վախենում ընդդիմություն լինել: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին տեսել ենք այն ամենը, ինչը իրենք անում են այդ ընդդիմությանը բռնաճնշելու ուղղությամբ: Իսկ մեր գաղափարները, մեր կատարած աշխատանքը, մեր երկրի տնտեսական աճը, մեր գաղափարները՝ խաղաղություն հաստատելու, և հաստատված խաղաղությունը մեզ տալիս է վստահություն, որ մենք հաղթելու ենք ընտրություններում»: «Իսկ Ջերմուկում տարածքային կորուստներն էլ են տալի՞ս վստահություն» հարցին Թորոսյանը արձագանքեց. «Մենք տարածքային կորուստներ չենք ունեցել: Եթե հարձակվել են մեզ վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իշխանության մեղքը չի»: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
