«Պետք է շարունակել բացել եվրոպացիների աչքերը». Արմեն Աշոտյան
204
Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ., 12:42
![]() «Շարունակում ենք պայթեցնել նիկոլական փուչիկները: Երեկ դրանցից մեկը պայթեց Երևանի սրտում, որտեղ ԱԺ դիմաց մի խումբ երիտասարդներ բարձրաձայնեցին ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների առկայության մասին: Նաև եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրեցին Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ճակատագրի վրա: Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը երեկ ուժեղ հարված ստացավ»,- ֆեյսբուքյան եթերով ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և, շարունակելով խոսքը, ընդգծել. «Երկար տարիներ նա Եվրոպայում վաճառում է ժողովրդավար Հայաստանի փուչիկը, իսկ հայ ժողովրդի ականջներին փաթաթում եվրոպական պայծառ ապագայի լապշան: Երկուսն էլ սուտ են: Ամեն կերպ պետք է շարունակել բացել եվրոպացիների աչքերը։ Ապրեն ազնիվները, ամոթ՝ Նիկոլին խրախուսողներին»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
