Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Կարելի է պնդել, որ ՀՀ քաղաքական դաշտը եվրոինտեգրմանը դեմ չէ». Հայկ Այվազյան

180
Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ., 18:00
«Կարելի է պնդել, որ ՀՀ քաղաքական դաշտը եվրոինտեգրմանը դեմ չէ». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում անցկացվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը ստեղծվել է Եվրոպական միության և նրա արևելաեվրոպական գործընկերների միջև քաղաքական ասոցացմանն ու հետագա տնտեսական ինտեգրմանը նպաստելու համար։
Այս կապակցությամբ Հայաստանում որևէ քաղաքական բողոք չի նկատվում՝ նույնիսկ այն ամենի հետո, ինչ ԵՄ-ն արել է Հայաստանի նկատմամբ։
Այսինքն՝ կարելի է պնդել, որ ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքական դաշտը եվրաինտեգրման դեմ չէ։
Դժվար է պատկերացնել, թե նման պայմաններում ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այս ծանր վիճակից, եթե իշխանությունը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ ընդդիմությունը դեմ չի։
Փաստացի, արտաքին քաղաքական դաշտում իշխանության դեմ ընթացող պայքարը (ինչից կախված է ամեն ինչ) ընթանում է ոչ թե ԵՄ արտաքին կառավարումից Հայաստանը ազատագրելու, այլ ավելի լավ եվրաինտեգրատորի դերի համար»:

Աղբյուրը`   Հայկ Այվազյան