«Եթե Փաշինյանը ձերբակալվեր, ռուսների օգնությամբ պատերազմն ավելի շուտ կկանգնեցվեր»․ Միքայել Համբարձումյան
![]() «Ես չէի կարողանում հասկանալ քաղաքական կուրսի վերջնպատակը․ անհասկանալի էր, թե ինչու չեն կանգնեցվում մարտական գործողությունները, ինչու չի համաձայնվում մեր քաղաքական ղեկավարությունը, որ կանգնեցվեն դրանք։ Հասկանալի էր, որ պատերազմը տանուլ էինք տալիս․․․ Եվ այդ ժամանակ գալիս ես մի մտքի՝ ինչո՞ւ կապ ունենամ այս գործընթացների հետ, չէ՞ որ սրան կարող են հաջորդել ավելի ծանր իրադարձություններ, որոնց հետ գաղափարապես համաձայն չլինես»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով պաշտոնից իր հեռանալու վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք՝ նա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է եղել 2020 թվականին՝ մեկ ամիս։ Նա հավելել է, որ վարչապետից չի ստացել այնպիսի հանձնարարություններ, որից կարելի էր եթադրել, թե դավադրություն է տեղի ունենում հայրենիքի դեմ։ «Պատերազմը չկանգնեցվեց, և խնդիրները ձնագնդի էֆեկտով մեծացան․․․ Հարցն ավելի սրվեց՝ ինչո՞ւ չի կանգնեցվում պատերազմը, հատկապես երբ ռուսներն այդ հնարավորության մասին բարձրաձայնել էին․․․ Իսկ միգուցե որոշում չէին կայացնում, մինչև որ Ստեփանակերտի անկումը գրանցվեր․․․ Եթե Փաշինյանը ձերբակալվեր, ռուսների օգնությամբ պատերազմն ավելի շուտ կկանգնեցվեր»,- ընդգծել է Համբարձումյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
