Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Անկեղծ է իր սիմվոլիկ քայլերում. հասկացնում է, որ հովանավորում է Հուդա-Սծյոպիկին»․ Գագիկ Համբարյան

176
Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ., 18:24
«Անկեղծ է իր սիմվոլիկ քայլերում. հասկացնում է, որ հովանավորում է Հուդա-Սծյոպիկին»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեղինը Հուդայի գույնն է (լուսանկար)
Սիմվոլիզմի սիրահար Նիկոլ Անհողն այսօր դեղին վարդ էր ամրացրել կրծքին...
Աշխարհահռչակ միջնադարագետ Միշել Պաստուրոն իր "Դեղինը. գույնի պատմությունը" գրքում հայտնում է, որ դեղին գույնը միջնադարում դրական է ներկայացվել միայն ոսկու հետ կապված...
Ավելի շատ դեղին գույնն ընկալվել է որպես նախանձի, դավաճանության և կեղծիքի գույն...
Ավելին՝ դեղինը Հիսուսին դավաճանած Հուդայի և միջնադարում եկեղեցին պառակտած Յան Հուսի գույնն է...
Նիկոլն անկեղծ է իր սիմվոլիկ քայլերում. նա պարզ հասկացնում է, որ հովանավորում է Հուդա֊Սծյոպիկին, որը պառակտիչ գործունեություն է ծավալում ՀԱԵ֊ում և նրա գլխավոր նպատակն է քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան