«Նիկոլ Փաշինյանը փորձում է Մասիսում իր թեկնածուին առաջ քաշել»․ Հենրիխ Դանիելյան
![]() «Մեր ներկայությունը դատարանների առջև ոչ թե պակասում է, այլ ավելանում, որովհետև ավելանում են շինծու քրեական գործերը, քաղաքական ռեպրեսիաները, որոնց միջոցով Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը։ Հիմա էլ նրանք քաղաքական որոշում են կայացրել, որ այն համայնքապետերը, որոնք չեն ենթարկվում իշխանության որոշումներին, հայտնվեն բանտերում, և այնպիսի մարդկանց նշանակեն, ովքեն կենթարկվեն իրենց ծրագրերին»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում, լրագողների հետ զրույցում ասաց, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը: «Այս հետապնդումների հերթական զոհը Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է, ով, իմանալով, որ կալանավորվելու է, երեկ վերադարձավ: Պետք է փաստենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Մասիս խոշորացված համայնքում իր թեկնածուին առաջ քաշել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու, որովհետև ավագանիների մեծամասնությունը Դավիթ Համբարձումյանի դաշինքի ներկայացուցիչներն են, և մի ընտանիքի պես կուռ՝ կարողանալու են ձևավորել այն քաղաքական ընթացքը, որն ընտրել են մասիսցիները»,- հավելեց Դանիելյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
