«Նախընտրական շտաբն ո՞ւմ է պետք, մինչ այդ ձեր բոլոր մրցակիցները բանտում կլինեն»․ լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին
261
Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ., 12:42
![]() «2026-ին ընտրական շտաբն ո՞ւմ է պետք, միևնույն է բոլոր մրցակիցներին կալանավորում եք, մինչ այդ բոլորը բանտում կլինեն»,- դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ ասաց լրագրողը։ Նշենք, որ Հարությունյանը 2026թ-ի ընտրություններում լինելու է ՔՊ-ի շտաբի ղեկավարը։ «Ձեր հեգնանքը տեղին չէ, մենք իրավական երկրում ենք ապրում, ովքեր հանցանք են գործել հայտնվում են համապատասխան տեղերում և հարուցվում են վարույթներ»,- պատասխանեց Հարությունյանը՝ նշելով, թե միակ բացթողումն այն է, որ նմանատիպ գործերը պետք է շատ ավելի կարճ ժամանակում ավարտվեն, այլ ոչ թե տարիներով ձգձգվեն։ «Մենք խոսքի համար չենք կալանավորում, և առհասարակ գործադիրը նման գործառույթ չունի, իրավապահներն են կալանավորում համապատասխան հոդվածներով»,- հավելեց Հարությունյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
