«Հարցում ենք ուղարկում, ասում են՝ youtube նայեք»․ Արթուր Խաչատրյան
![]() «Գերատեսչությունների կողմից ուղարկված գրությունների որակին հետևո՞ւմ եք»,- ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Խաչատրյանը մի քանի օրինակ բերեց՝ մատնանշելով հարցումների ոչ պատշաճ պատասխանների օրինակները․ «Հարցում եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Երասխ-Սադարակ հատվածի ապաշրջափակման վերաբերյալ առաջարկին ի՞նչ են պատասխանել Ադրբեջանից։ ԱԳՆ նախարարի տեղակալից եմ ստացել պատասխանը. փոխանակ թղթերը ներկայացնի, ասում է՝ Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել ելույթը։ Կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ես տալիս, թե ՀՀ տարածքից ադրբեջանցիները ե՞րբ են տարածք գրավել և ամեն մի բնակավայրից քանի՞ քկմ, ուղարկում է Ազատության ռադիոկայանի մի ռեպորտաժ, մնացածի մասով էլ ասում է՝ մեկնաբանություն չունեմ։ Ես մեկնաբանություն չէի խնդրել, այլ կոնկրետ տվյալներ»,- ասաց Խաչատրյանը՝ կատակելով, թե փոխվարչապետը ո՛չ քաղաքական մեկնաբան է, ո՛չ էլ՝ սպորտային։ Պատգամավորը հորդորեց խստացնել գերատեսչությոնների և վարչապետի աշխատակազմի կողմից ուղարկվող գրությունների որակի վերահսկողությունը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
