«Չի կարելի մեծ ցնծությամբ սպասել Թուրքիայի հետ սահմանի բացմանը»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Չի կարելի մեծ ցնծությամբ սպասել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, քանի որ դա ոչ մի լավ բան Հայաստանին չի տալու։ Սակայն մեզ դա չեն ասում, որպեսզի պահեն կախված այն մտքից, թե իբր մեր խնդիրների պատճառը Թուրքիայի հետ փակ սահմանն է, և որ հենց սահմանը բացվի՝ բոլորը լավ են ապրելու։ Իրականում, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, այն մարդիկ որոնք զբաղվում են մեր երկրի անվտանգության ապահովմամբ, չեն կարողանա դիմագրավել առաջացող մարտահրավերներին։ Հայաստանը չի կատարել իր «տնային աշխատանքը»՝ նախքան այդ սահմանը բացելը։ Անհրաժեշտ է նախ ընդունել համապատասխան օրենքներ, հաստատել սահմանափակումներ և իրականացնել անվտանգության ապահովման կոնկրետ քայլեր։ Եվ եթե ՀՀ իշխանությունները բանակցում են սահմանի բացման շուրջ, ապա նրանք պետք է այդ ամենն արդեն իրականացրած լինեին՝ մինչև բանակցությունների մեկնարկը։ Իսկ այս պահին ոչինչ չի արվում, քանի որ չգիտեն, թե ինչ է պետք անել, չեն հասկանում պարզապես»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
