Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչպես եմ պատկերացնում հանգուցալուծո՞ւմը. իշխանության խոնարհությամբ». Հայկ Մամիջանյան

313
Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ., 13:12
«Ինչպես եմ պատկերացնում հանգուցալուծո՞ւմը. իշխանության խոնարհությամբ». Հայկ Մամիջանյան

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը՝ իշխանություն-եկեղեցի դիմակայության հարցում, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց. «Լինելով ՀԱԵ հետևորդ՝ շատ չեմ սիրում քաղաքական գործընթացներում հավատքի հետ կապված քննարկումները, բայց ինձ ստիպում են դա անել: Ինչպես եմ պատկերացնում հանգուցալուծումը, իշխանության խոնարհությամբ: Եկեղեցու հետ այլ շփում, քան խոնարհությունը, մի քիչ լավ չեմ պատկերացնում»: