«Այս վեհաժողովը պետք է Ադրբեջանից պահանջի հայ բանտարկյալների ազատ արձակումը». Արթուր Խաչատրյան
![]() «Եկեք աչք չփակենք էթնիկ զտումների, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը ԼՂ ժողովրդի դեմ: Մարդիկ, ովքեր այնտեղ հազարամյակներ են ապրել, ստիպողաբար տեղահանվել են: Արդյոք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակել սրա վրա, արդյոք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի ժողովրդի անվտանգ վերադարձն իրենց տներ»,- Եվրոնեսթի ՄԻՊ և ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցման հանձնաժողովի նիստում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով հայ գերիների խնդրին՝ Խաչատրյանն ընդգծել է. «Մի քանի տասնյակ հայեր դատական գործերով Ադրբեջանի բանտում են: Վեհաժողովը պետք է պահանջի այս բանտարկյալների ազատ արձակումը՝ առանց նախապայմանների: Տասնյակ մարդիկ դատարաններում հիմա կապ չունեն արտաքին աշխարհի հետ: Պահանջի դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ավերումը: Ես առաջարկում եմ՝ ուղարկենք ուղերձ այս Ադրբեջանին, որ այս վեհաժողովը չի հանդուրժելու անմարդկային գործողությունները»: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
