«Ալիևի կիրառած մեթոդներն այսօր տեսնում ենք «ժողովրդավար» Հայաստանում»․ Կարեն Իգիթյան
![]() Կովկասագետ Կարեն Իգիթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալիևի և նրա գործընկերների կողմից կիրառված մեթոդներն այսօր մենք տեսնում ենք նաև Երևանում։ Ադրբեջանում Ալիևի օրոք ուժային կառույցները սկսել են կիրառել այնպիսի մեթոդներ, երբ քաղաքացիներին ոչ միայն ձերբակալում են, այլև ուժով հեռացնում՝ քարշ տալով կամ առևանգելով և ստիպելով լռել և չկարողանալ բարձրաձայնել իրենց տեսակետները Ալիևի իշխանության մասին։ Այսօր «ժողովրդավար» հռչակված Հայաստանում, մենք ականատես ենք նման գործընթացների։ Խոսքը միայն կալանավորման մեթոդների մասին չէ․ դա վերաբերում է նաև ամբողջ ռեպրեսիվ քաղաքականությանը՝ ճնշումների, շանտաժի, ուժի կիրառման և բանտարկության միջոցով մարդկանց լռեցնելու փորձերին։ Ծանոթագրություն. առաջին լուսանկարում երևում է, թե ինչպես են Փաշինյանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հավատացյալին դուրս տանում եկեղեցուց՝ փակելով նրա բերանը։ Մյուս լուսանկարներում պատկերված է, թե ինչպես են Ադրբեջանի ուժայինները ցրում ընդդիմադիրների հանրահավաքները։ Աղբյուրը` Կարեն Իգիթյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
